Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայումԵրևան քաղաքում սո…

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ – Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ – Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ- Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ – Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով