Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։35-ին, Սևանա լճի առաջին հանրային լողափի տարածքում հերթապա…

Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։35-ին, Սևանա լճի առաջին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 100 մ հեռավորության վրա շրջված ջրային մոտոցիկլետ։
Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երկու քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով