🇦🇲🇺🇸🇦🇿 Սպիտակ տան պատմական գագաթնաժողովից մեկ տարի անց. հիմնական արդյունքները📣 ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածվել է համատեղ հայտարարություն՝ Վաշինգտոնում Խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ։
➡️ Քաղաքական ճեղքում և դիվանագիտություն.🔴 Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համատեղ
առաջադրել են Դոնալդ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։
🔴 Երևանի և Բաքվի համատեղ դիմումի հիման վրա
ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են․ չլուծված հակամարտության դարաշրջանը հայտարարված է ավարտված։
🔴 Կողմերը վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
➡️ Տնտեսություն, տարանցում և ենթակառուցվածքներ.🔴 TRIPP նախագիծ. Ստեղծվել է զարգացման ընկերություն, Հայաստանում ընթանում են ինժեներական հետազոտություններ, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է դեպի TRIPP տանող ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։
➡️Տրանսպորտային ապաշրջափակում.🔴 Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցիկ սահմանափակումները։ Մեկ տարում նրա տարածքով փոխադրվել է ~60,000 տոննա ապրանք, ինչպես նաև Հայաստան է մատակարարվել 20,000 տոննա նավթամթերք։
➡️ Ներդրումներ. ԱՄՆ-ն 201 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին («Միջին միջանցքի» զարգացման համար)։
➡️ Կապ և թվայնացում. Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները համացանցային կապի համաձայնագիր են ստորագրել՝ տարածաշրջանային կապուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան