Երկրորդ ալիքն է սպասվում. ՔՊ-ում սարսափած են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխա…

🇦🇲🇷🇺 Երկրորդ ալիքն է սպասվում. ՔՊ-ում սարսափած են
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է սպասվում բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից, մեր աղբյուրները լավատեղյակ չէին միայն մի քանի կցկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։
🔴 Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից: Մեր ՔՊ-ական աղբյուրը նկարագրում էր, թե ինչ կլինի, եթե 500 հազար մեր հայրենակիցները Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու անգործ մնան կարելի է պատկերացնել թե՛ իրենց, թե՛ երկրի վիճակը։
🔴 Երկրորդ․ օդային տարածքը փակելն է: Այսինքն, Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը, ինչը կհանգեցնի զբոսաշրջության անկման, ավիատոմսերի խիստ թանկացման՝ չհաշված տեխնիկական խնդիրները: Ապա կարող են անցնել գազին եւ մյուս հարցերին»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով