Փաշինյանը չի հրաժարվի Եկեղեցու վրա հարձակումներիցԵս կարծում եմ, որ դատավոր Հակո…

📰 Փաշինյանը չի հրաժարվի Եկեղեցու վրա հարձակումներից
Ես կարծում եմ, որ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը չի նշանակում, թե Փաշինյանը որոշել է հետքայլ անել Կաթողիկոսին և ինքնուրույն եպիսկոպոսներին պաշտոնազրկելու իր մտադրությունից։ Կաթողիկոսի և հոգևորականների դեմ այս դատավարությունն ինքնին, իմ կարծիքով, աբսուրդի ժանրից է՝ դատել հոգևորականներին իրենց կանոնական պարտականությունները կատարելու համար։
Իշխանության նման քայլերի դեպքում դժվար է խոսել հաշվարկված քաղաքականության մասին։ Եթե նույնիսկ Եկեղեցու դեմ նախաձեռնությունը հանդիպում է երկրի ներսում և Սփյուռքում կոշտ դիմադրության, ես չեմ կարծում, որ Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել դրանից։ Երբ նրան որևէ գաղափար է տիրում, հաճախ դրա հետևանքների հաշվարկը երկրորդ պլան է մղվում։
Արամ Աբրահամյանի վերլուծականը
🔗 Առավոտ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով