Տարածվում են մանիպուլացնող տեղեկություններ․ 67-ամյա տղամարդն իր անունով հաշվառվա…

Տարածվում են մանիպուլացնող տեղեկություններ․ 67-ամյա տղամարդն իր անունով հաշվառված հրացանով ինքնասպանություն է գործել
Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։
Լրատվական որոշ կայքերում և սոցցանցում դեպքի առնչությամբ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում` այն ներկայացնելով որպես «ամենօրյա կրակոցներ և հանցավորության հերթական դրսևորում»։
Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ։

ՀՀ ՆԳՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով