Զանգեզուրի միջանցք/ԹՐԻՓՓ֊ի գործարքման շնորհիվ Բաքուն իր քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստանում առավելապես կոնսոլիդացնել Նախիջևանի աշխարհագրական, ռազմա֊քաղաքական, ենթակառուցվածքային, էներգետիկ ու տնտեսական ողջ պոտենցիալը` այն ամբողջապես ինտեգրելով Ադրբեջանի մնացած տարածքի հետ` էապես բարձրացնելով տարածաշրջանում Նախիջևանի աշխարհաքաղաքական արժեկշիռը։ Այս հանգամանքն իր հերթին էլ ավելի կցեմենտի Ադրբեջանի կովկասյան տարածաշրջանում սուբ֊հեգեմոնիկ դերն ու գերակա դիրքը։ Մինչ, 1992֊ից 2000֊ականները այն դոտացիոն ռեգիոն էր, նեգատիվ պարտավորվածություն, անգլերեն ասած` liability։ Եթե կուզեք` ավելորդ “գլխացավանք” Ադրբեջանի համար, քանի որ գտակցաբար, թե անգիտակցաբար, Հայաստանն այն պահում էր “ռազմավարական ստվերում”` ճնշելով նրա պոտենցիալն Ադրբեջանի համար։ Մինչ հիմա դիտարկում ենք ֆունդամենտալ այլ պատկեր, ըստ էության հակառակ իրականություն։ Ու այս ամենն իրականություն դարձավ մասամբ հայերի շղթայական ու իրար հաջորդող ռազմավարական սխալների շնորհիվ։
Էդուարդ Աբրահամյան
Թողնել պատասխան