Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ«Ժողովուրդ» օրաթեր…

🇷🇺Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ
‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին հասցրել է մի իրավիճակի, երբ նրանից դժգոհ են արդեն և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները։
🔽Փաստացի, երկու կողմում էլ իրենց խաբված են զգում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Մոսկվան Հայաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ պարբերաբար նոր ապրանքատեսակների ներմուծումն արգելելով կամ սահմանափակելով։
💥Ռուսական կողմը դրանք պաշտոնապես բացատրում է սանիտարական ու այլ խնդիրներով, սակայն սահմանափակումների պարբերականությունն արդեն քաղաքական ճնշման տպավորություն է ստեղծում։
🔴«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական շրջանակներից Փաշինյանին ևս հստակ ազդակներ են փոխանցվում՝ դուք եք ընտրել եվրոպական ճանապարհը, հետևաբար պետք է պատրաստ լինեք նաև այդ ընտրության գնին՝ զրկանքներին, տնտեսական դժվարություններին և զոհողություններին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով