ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»«Ժողովուրդ»-…

☄️ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»
‼️«Ժողովուրդ»-ը գրում է. Ծաղկաձորում և Հայաստանի տարբեր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում գործող օբյեկտներ են կապարակնքվել, տնտեսվարողների գործունեությունը կանգնել է, բայց թե քանի բիզնես է փակվել, քանի աշխատող է մնացել առանց աշխատանքի և ինչ ժամկետով է սահմանափակումը՝ Քննչական կոմիտեն չի ասում։
‼️Քննչական կոմիտեն վարչապետի ուղիղ կամ անուղղակի հրահանգով կարող է սահմանափակել տնտեսվարողի գործունեությունը, բայց հասարակությունը չի կարող իմանալ սահմանափակման մասշտաբը։
🔽Ու այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ իրենց աշխատանքին։ ՔԿ-ն ասում է՝ ավարտենք, կասենք։ Երբ կավարտեն՝ պարզ չէ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով