🇦🇲☄️Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք‼️«Հրապարակ» թերթը
գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու իշխանության ամբոխահաճո որոշումն անհավասարության իրավիճակի է հանգեցրել երկու եւ մեկուկես տարի ծառայողների միջեւ։
🔽Տեղեկացանք, որ երկու տարով բանակ զորակոչվածները, որոնք զորակոչվել են այս օրենքի ընդունումից առաջ, ըմբոստանում են ծառայության ընթացքում, նրանց ծնողներն էլ շարունակ բողոքի ակցիաներ են անում կառավարության, ՊՆ-ի մոտ։
🔴Իրավիճակը փոքր-ինչ լիցքաթափելու համար, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարությունն այդ զինվորներին հավելյալ 5-7 օրվա արձակուրդ է տվել, սակայն դժգոհությունը դրանով չի նվազել: Ծնողները պահանջում են, որ իրենց երեխաներն էլ մեկուկես տարի ծառայեն, սակայն ՊՆ հրամկազմը քննարկել եւ մերժել է այդ պահանջը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան