Ձերբակալվել են «Գազմպրոմ Արմենիա» ընկերության 4 աշխատակիցներ և ՀՀ քաղաքաշինությա…

☄️☄️☄️Ձերբակալվել են «Գազմպրոմ Արմենիա» ընկերության 4 աշխատակիցներ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ

«Նրանք ձերբակալվել ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին»,- նշեցին կոմիտեից։

❗️Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով