«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի մեկ պաշտոնյա են ձերբակալվել«Գա…

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի մեկ պաշտոնյա են ձերբակալվել
«Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ են ձերբակալվել կաշառքի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ իրավապահների՝ քրեական վարույթն առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու և դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։
Ձերբակալված հինգ անձանցից չորսի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, մեկի նկատմամբ՝ տնային կալանք։
Այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով