Խիստ մտահոգված ենք ՍԴ-ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ ՍԴ-ն շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։ [ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Արաիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան, Հրանտ Նազարյան, Արևիկ Պետրոսյան]