🔴Արտահանման խնդիրները միայն գործարարներինը չէ, սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը, և բոլորը կզգան դրա հետևանքները. Գագիկ Ծառուկյանը նամակ է գրել ՔԿՀ–ից‼️Մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։
‼️Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։
‼️Ես տեսնում եմ խնդիրների լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։ Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։ Շատ լավ եմ հասկանում` ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան