Կրակի միջով անցա, դուրս եկա. ինչպես է տեղի ունեցել Ազատի կացարանի հրդեհը՝ ըստ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի
Մտել եմ ներս, այդ ընթացքում Ռադիկ Մաթևոսյանը, Լևոն Խառատյանը նույնպես ներս էին մտել։ Ընթացքում սուրճ ենք խմել։ Վառարանն արդեն հանգած էր, ես վերցրեցի՝ որպեսզի թեժացնեմ վառարանը։ Լցրեցի, վերևի կափարիչը փակեցի, զգացի ծուխ է դուրս գալիս, կափարիչը բացեցի, միանգամից բոցը տվեց դեմքիս, դեմքս այրվեց։ Այդ պահին շիշը ձեռքումս էր, ընկավ գետնին։ Հետ եմ քաշվել, երբ աչքերս բացել եմ, տեսել եմ, որ կրակը տարածվում է դրսի մուտքի մոտ։ Տեսա, որ Լևոնն ու Ռադիկը ուզում են ոտքով հանգցնել,– պատմեց նա։
Եղիշե Հակոբյանը նշեց, որ սկբում փորձել են կրակը հանգցնել «բուշլատով», չի ստացվել, հետո երբ դրսից ձայներ է լսել, մտածել է, որ դրսից արդեն օգնում են և ինքը կրակի միջով անցնելով դուրս է եկել կացարանի նախամուտքի մոտ։
Թողնել պատասխան