«Աբովյան time»․ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես դեմ են եղել Հայկական ատոմակայանին, …

🎙«Աբովյան time»․ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես դեմ են եղել Հայկական ատոմակայանին, որովհետև այն Հայաստանի Հանրապետության ինքնաբավության և անկախության կարևորագույն բաղադրիչներից է։ Բնապահպանական կամ անվտանգային պատրվակներով Թուրքիան միշտ դեմ է արտահայտվել հայկական ատոմակայանի գոյությանը, չնայած իր երկրում իրենն է կառուցում։
Եվ հիմա Ադրբեջանը և Թուրքիան փորձում են անել ամեն ինչ, որ մաքսիմալ կախվածության մեջ գցեն Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այս կոնտեքստում լիովին պարզորոշվում է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայկական ատոմակայանի փակվելուց հետո Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։
Նվազագույնը երկու հարց է առաջանում․
1️⃣ Ինչից վերցրեց Ադրբեջանը, որ Հայաստանը հրաժարվելու է ատոմային էներգետիկայից։
2️⃣ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի «գթասրտությունը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով