Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզ…

⚫️📣Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։
⚫️Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ ու թաքնվել։ Ու դեպքերը հիմնականում տեղի են ունենում գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից հետո, ինչի հետևանքով գյուղում մարդիկ վախով են գիշերում և ստիպված են լինում ուշ ժամերին հետևել իրենց տներին ու բակերին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով