«Այս Ազգային ժողովը, իշխանությունն ինքն էլ է ասում, լեգիտիմ չէ։ Երկու կողմն էլ ն…

«Այս Ազգային ժողովը, իշխանությունն ինքն էլ է ասում, լեգիտիմ չէ։ Երկու կողմն էլ նույն գնահատականն է տալիս։ Թեև իշխանության գնահատականը օբյեկտիվ չէ, բայց ընդդիմությանն ամբողջությամբ փաստարկված ու հիմնավորված է»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է խորհրդարանական վերջին զարգացումներին։ Ասում է՝ ընդդիմադիր ուժերն ու իրավական հարթակում գործող մասնագետները ներկայացնում են հիմնավոր կետեր, որոնք հարցականի տակ են դնում խորհրդարանի ձևավորման օրինականությունն ու արդարացվածությունը։

«Թեպետ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընտրական պրոցեսները երբեք փայլուն չեն եղել, միևնույն է՝ նախադեպ չունեցող իրավիճակ է ստեղծվել, երբ 4% շեմը հաղթահարած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, խորհրդարան չի անցել այն պատճառով, որ դա պարզապես ձեռնտու չէ իշխանություններին։ Եթե դատարանի որոշումը չի կատարվել, եթե այդ մանդատները չեն տրվել քաղաքական ուժին, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը»,- մեկնաբանում է նախկին պատգամավորը։

Ինչ վերաբերում է այս օրերին ԱԺ-ում աշխատանքներին, խորհրդարանական հանձնաժողովների ձևավորմանը՝ Դանիելյանն արձանագրում է, որ այս ամենը ստեղծված իրավիճակում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հասարակության սպասումներն ու պատկերացումները չեն արդարացել։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով