☄️Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար, սրանով է պայմանավորված, որ նա խիստ հուզված ձայնով էր կառավարության նիստում հրաժեշտ տալիս գործընկերներին: Նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ ազատման որոշումը Փաշինյանն իր հետ չի քննարկել, ընդամենը փոխանցել է, որ պետք է ազատվի, որովհետեւ այդ պաշտոնին նշանակելու է Ալեն Սիմոնյանին։
🔽Արմեն Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ մինչեւ հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը 6 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին, եւ չէր կարելի իր հետ այդկերպ վարվել:
🔴Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, եւ մերժել է՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան