«Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է հսկայական կորուստների առաջ։ Քանի որ այս…

«Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է հսկայական կորուստների առաջ։ Քանի որ այս տարիներին՝ 2018-ից այս կողմ գրեթե 5 անգամ աճել է դեպի ԵԱՏՄ և Ռուսաստան արտահանումը, իշխանությունն ինքն էլ հակված չի եղել եվրոպական շուկայի վրա աշխատելու, ու այդ հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի համար է՛լ ավելի ցավոտ կլինի այս պահին ԵԱՏՄ շուկայից հրաժարվելը, շատ ավելի ցավոտ կլինի, քան 2018-ին կլիներ․ սա պիտի հաշվի առնել»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագետ Աղասի Թավադյանն է։ Տնտեսագետի գնահատմամբ՝ շուկայական միակողմանի կախվածությունն ու այլընտրանքների բացակայությունը խորը ճգնաժամ են ստեղծում տեղական արտադրողների համար, և ստեղծված իրավիճակը լրջորեն կանդրադառնա ոչ միայն գյուղոլորտի, այլև ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա։

«Այս պահին կորուստները շատ-շատ մեծ են, հատկապես գյուղատնտեսության մեջ․ ձկնաբույծները, կտրված ծաղիկների բիզնեսով զբաղվողները, կորիզավոր պտուղներ արտադրողները, այլ բանջարեղեն արտադրողները մեծ կորուստներ են կրում: Այս խնդիրը պիտի լուծվի։ 2025-ին կորիզավորների 90%-ը, կտրված ծաղիկների 90%-ը, պոմիդորի 100%-ն է գնացել Ռուսաստան: Այսինքն՝ այս պահին այլընտրանքային շուկա չկա, այդ ապրանքը նախատեսված է եղել վերջնական հասցեագրել Ռուսաստան»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով