Մոսկվան պատրաստ է պաշտպանել Ադրբեջանի կողմից հետախուզվող Ռուսաստանի քաղաքացիների…

Մոսկվան պատրաստ է պաշտպանել Ադրբեջանի կողմից հետախուզվող Ռուսաստանի քաղաքացիների շահերը․ Զախարովա

«Անհրաժեշտության դեպքում կապահովենք մեր քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ նրանց միջազգային հետախուզման մեջ հայտարարելու որոշման համատեքստում»

, — ասել է Զախարովան։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախօրեին միջազգային հետախուզում էր հայտարարել «Մոսկվա 24»-ի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության, տարածքային ամբողջականության խախտման, ազգային թշնամանք հրահրելու և ահաբեկչության հրապարակային կոչերի համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով