🇺🇦☄️🇷🇺Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան Հայաստանից կամավորներ են հավաքագրում‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում:
🔴Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ են մատուցում նաեւ Խորհրդային Միությունից ժամանակին Հայաստան եկած որոշ սպաներ, որոնք դեռ շարունակում են աշխատել պաշտպանության համակարգում: Նրանց աշխատանքը, բնականաբար, «վարձատրվում» է:
🔽Ուկրաինական կողմը մի փոքր այլ կերպ է աշխատում` կամավորներ ներգրավում է էթնիկ հայերից, որոնք ապրում են Ուկրաինայում: Հայաստանում էլ են կռվող տղերք փնտրում։
📌Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է այս մասին, նա ուժայիններին հրահանգել է հնարավորինս ընդարձակ տեղեկատվություն տրամադրել իրեն, բայց որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացներին:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան