Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ՝ քանի որ չկան ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ |news.am|