«Խնդրում եմ ծնողներին՝ ուշադիր լինեն, հետևեն, թե ինչ են նայում իրենց երեխաները։ …

«Խնդրում եմ ծնողներին՝ ուշադիր լինեն, հետևեն, թե ինչ են նայում իրենց երեխաները։ Ինտերնետը շատ մեծ զենք է, որը տրված է բոլորին։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր քարոզում են բացասական մտքեր։ Այդ իսկ պատճառով, ես այն մարդկանցից մեկն եմ, ով միայն կուրախանա, եթե այս ոլորտում որոշակի օրենքներ և արգելքներ մտցվեն»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ֆուդ-բլոգեր Անի Մանուկյանը՝ Lady Ani-ն խոսել է 21–րդ դարի նորաձև մասնագիտություն դարձած բլոգինգի մասին՝ ինչ կա տեսանելիի հետևում․

«Համացանցում տարածված կարծրատիպն այն մասին, թե բլոգերները «թիթեռի կյանքով ապրող», թեթևամիտ մարդիկ են, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։

Անդրադառնալով սոցցանցային տիրույթում անձնական սահմանների հանրայնացմանը՝ բլոգերը նշում է, որ չնայած հասարակության շրջանում ուրիշների կյանքին հետևելու մեծ հետաքրքրությանը, ինքը նախընտրում է չանցնել թույլատրելի սահմանները և կենտրոնանալ հենց կոնտենտի վրա։ Բլոգերը չի թաքցնում իր մտահոգությունը համացանցում առկա բացասական միտումների վերաբերյալ և բացահայտ կողմ է արտահայտվում ոլորտում որոշակի օրենսդրական կարգավորումներին։
Բլոգերը հորդորում է ծնողներին ուշադիր լինեն, հետևեն՝ ինչ են նայում իրենց երեխաները։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով