💥Ալեն Սիմոնյանով զբաղվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը❗️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը, որտեղ նա քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական և նվաստացուցիչ բնույթի արտահայտություններ։ Այս մասին կառույցից հայտնեցին «Ժողովուրդ» օրաթերթին։
🔽«Ժողովուրդ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով գնահատել՝ արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք Հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։
Հանձնաժողովից մեր հարցմանը օպերատիվ պատասխանել են։
‼️Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ Հանձնաժողովը «մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն»՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան