«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանն 8 տարի ազատության մեջ է եղել: Իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդն ինձ վրա է դնում: Այստեղ է պրոբլեմը, ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը, շատ դեպքերում, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է: Բայց այստեղ կա ֆունդամենտալ պրոբլեմ, այդպես է Սահմանադրական կարգավորումների բերումով: Համակարգն այնպես է նախագծված, որ ծառայի վերնախավին, ոչ ժողովրդին»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, թե «այս ֆունդամտալ պրոբլեմը պետք է լուծվի նոր Սահմանադրությամբ»:
Թողնել պատասխան