Վերաքննիչ դատարանը վերացրել է ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփվելու արգելքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը՝ նշելով, որ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը, սակայն, մնացել է անփոփոխ։
46-ամյա Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա անչափահաս դստեր հետ, այս մասին հայտանել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող…
Թողնել պատասխան