«Վրեժխնդրությո՞ւն է ընդդիմության հանդեպ»․ ԱԺ-ում թեժացավ բանավեճը ՔՊ-ի առաջադր…

🗳️ «Վրեժխնդրությո՞ւն է ընդդիմության հանդեպ»․ ԱԺ-ում թեժացավ բանավեճը
ՔՊ-ի առաջադրած բոլոր թեկնածուներն ընտրվել են հանձնաժողովոների նախագահների պաշտոնում, իսկ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուները չեն ընտրվել Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովներում։
Միաժամանակ «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։
ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Բաբկեն Թունյանը հարցրեց՝ արդյոք դա կարելի է համարել «վրեժխնդրություն», ինչին Հայկ Ֆարմանյանը հակադարձեց՝ հարցնելով, թե ընդդիմության թեկնածուներին չընտրելը արդյոք «վրեժխնդրություն չէ»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով