«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։
Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ մեր տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։
Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո»։

Թողնել պատասխան