Աղդամում նուռը ձերռին, իր «հայրենիքում» եթիմի դեմքով նկարված ալեն սիմոնյանն ասու…

Աղդամում նուռը ձերռին, իր «հայրենիքում» եթիմի դեմքով նկարված ալեն սիմոնյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունն Արցախի հարց էլ չունի, 7 անգամից ավել կրկնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը, սա երևի մի 8 անգամ կրկնել ենք վերջի մեկ կամ երկու տարվա ընթացքում։
Ու այնպիսի հրճված երախով և արտահայտությամբ էր ասում, կարծես հայ ազգի վերջին մի հազար տարվա ամենից մեծ ձեռբերումը լինի…
Այս վիժավծքները մի ամբողջ սերունդ ու հայկական պետություն են մատաղ արել իշխանությունն ունենալու ու պահելու համար, եվրոպաներում չտեսների պես հանգստանալու համար, թանկանոց ավտոներ ու տներ առնելու համար, բիզնեսներ ունենալու համար…
Իսկ սրանց դեռ համակրողներ կան, որոնք օրվա ապրուստը մի կերպ են հայթհայթում։
Իսկ ընդդիմադիր որոշ կերպարներ էլ նիկոլին ու իր հայակեր բանդային քշելու տեղը, իրար դեմ են պայքարում:
Նարինե Գաբրիելյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով