Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում քաղաքագետ Լևոն Շի…


Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում քաղաքագետ Լևոն Շիրինյանը պնդել է, թե Ղազախստանը 2023 թվականի հունվարի 1-ին դուրս է գալու ՀԱՊԿ-ից։
«Հունվարի 1-ին Ղազախստանը դուրս է գալիս, ՀԱՊԿ-ը վերջանում է, փլվում է»,- ասել է Շիրինյանը։
Սակայն դեռևս սեպտեմբերի 15-ին այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը։
«Ղազախստանը բացարձակապես չի դիտարկում կառույցը լքելու հարցը»,- ասված է այդ երկրի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով