ՔՊ-ի իշխանությունը նախընտրում է վառելիքը ձեռք բերել նախկին ՀՀԿ-ական պատգամավորի…

🗣💲 ՔՊ-ի իշխանությունը նախընտրում է վառելիքը ձեռք բերել նախկին ՀՀԿ-ական պատգամավորի ընտանեկան ընկերությունից
#ՍերժաՆիկոլականԿլան
💸 ՔՊ-ի իշխանության օրոք սեփական հայեցողությամբ գնումները, այն է՝ մեկ աղբյուրից իրականացվող գնումները, շարունակվում են։
🤑💴 ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲ ընկերությունը երկու պայմանագրով 11 միլիոն 797 հազար 830 դրամ է հատկացրել մետաղական ցանցից ցանկապատ և հեղուկ պրոպան գազ ձեռք բերելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պայմանագրերը կնքվել են հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։
Երկու պայմանագրերը կնքվել են «Մաքս Օիլ» և «Հայ-գերմանական ԱՐԱԶԵՆ» համատեղ ձեռնարկություն ՍՊ ընկերությունների հետ։
💷 «Մաքս Օիլ» ՍՊ ընկերությանը, որը 2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, տրամադրվել է 4 միլիոն 920 հազար 630 դրամ։ Ընկերությունը ՓԲ ընկերությանը մատակարարել է ամառային դիզելային վառելիք։ Վառելիքի մեկ լիտրի արժեքը նշված է 620 դրամ։
🤑 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության իրական շահառուն Էդգար Փամբուկյանն է, որը Հայաստանում ունի նաև մի շարք այլ բիզնեսներ։ Նա նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է։
🚙 Փամբուկյանին պատկանող «Մաքս Օիլ»-ը տարբեր գերատեսչությունների վառելիք է մատակարարում։
🍀 Մյուս ընկերությանը տրամադրվել է նշված գումարի ավելի խոշոր մասը՝ 6 միլիոն 877 հազար 200 դրամ։ Այդ գումարի շրջանակում ՓԲ ընկերությանը մատակարարվել է 50×50 մմ չափի բջիջներով քառակուսի հյուսված մետաղական ցանց։
🐷 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից պարզվում է, որ այս ընկերության 60%-ը պատկանում է Արա Սանթրոսյանին, իսկ 40%-ը՝ Լարիսա Շեկոյանին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով