Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնի հանդիպման արդյունքներն անվանել է Իլհամ Ալիևի ան…

🇺🇸🇦🇿🇦🇲 Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնի հանդիպման արդյունքներն անվանել է Իլհամ Ալիևի անձնական հաղթանակ
🇺🇿 Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն անվանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական դիվանագիտության հաղթանակ։
🗣️ «Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների պատմական հանդիպումը և համատեղ հռչակագրի ստորագրումը մենք դիտարկում ենք որպես Ձեր անձնական դիվանագիտության վառ հաղթանակ։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում նորանոր մեծ ձեռքբերումներ»,- հայտարարել է Միրզիյոևը։
➡️Ո ւզբեկստանի նախագահը նաև նշել է, որ Ալիևի վարած ինքնիշխան քաղաքականությունը նպաստում է երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը և Հարավային Կովկասում խաղաղ ու կառուցողական օրակարգի առաջմղմանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Photo

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով