Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների․ Փաշինյանը …
Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների․ Փաշինյանը վերահաստատեց հակամարտության լուծման իրենց պատկերացումը Վարչապետը նկատեց, որ շատ է խոսվում այն մասին, որ իրենց չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը դուրս թողնվեց բանակցային սեղանից․ «22 տարի ամբողջ միջազգային հանրությունը լռելյայն աշխատել է այդ պայամաններում, եւ այդպես եղել է լռելյայն կոնսենսուս։ Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ, եւ մեր պատկերացնումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների»։