Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց 24News-ի տեղեկությունը: «Ի պատասխան հայտնում ենք…

‼️Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց 24News-ի տեղեկությունը:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
‼️24News-ի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով