Զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվելՃամբարակ-Վահան ճանապարհին …

Զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը հոդվածով:
Օգոստոսի 19-ին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների․ որոնցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է:
Այս գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, նա կալանավորվել է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով