«Ինտելեկտուալ հոգով մարդը իր կյանքի որևէ պահի միշտ հասնում է դասական երաժշտությա…

«Ինտելեկտուալ հոգով մարդը իր կյանքի որևէ պահի միշտ հասնում է դասական երաժշտությանը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն է։ Խոսել են երաժշտության այսօրվա պահանջարկից, որակից, ժանրերից հանրահռչակման «հերթափոխից»․

«Ես գժվում եմ Queen-ի Bohemian Rhapsody-ի համար, ամեն նոտան գիտեմ, բայց այդ էֆեկտը կարճաժամկետ է։ Իսկ Չայկովսկու, Ռախմանինովի կամ Բեթհովենի ստեղծագործությունները լսելիս ամբողջ հոգիս շուռ է գալիս։ Դասականը պարի կամ ադրենալինի համար չէ»։

Անդրադառնալով ռաբիսին՝ Հախնազարյանը նկատում է՝ այդ ժանրի շատ երգիչների գործեր սիրիականից կամ թուրքականից հաճախ տարբերվում են միայն լեզվով․

«Չեմ ասում՝ էդ մարդիկ տաղանդավոր չեն, իհարկե տաղանդավոր են․ բայց դա բոլորովին այլ մշակույթ է»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով