Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի՝ ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը
մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով
կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է, կալանքի որոշում դեռ չկա
Վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երկու որդիների՝ Սեդրակ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել…
Թողնել պատասխան