ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄօգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից…

☀️🌦ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը

🟨 Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։
🟨 Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով