Կքննարկի՞ Պուտինը Փաշինյանի հետ Քոչարյանի կալանավորումը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդ…

⁉️ Կքննարկի՞ Պուտինը Փաշինյանի հետ Քոչարյանի կալանավորումը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման պարտադիր լինելը
🗣 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք զրույցում կքննարկեն Երևանի ձգտումը ԵՄ-ին անդամակցության և համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
🗣️ «Առաջիկայում նախատեսված է զրույց Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ։ Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից, այս հարցը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծել։ Եվ նախագահն ու վարչապետը, անասկած, կխոսեն այդ մասին», — ասել է Ուշակովը։
🔥 Նրա խոսքով՝ առանձին թեմա է դառնալու հայաստանյան ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին։
🔴 Ուշակովը նշել է, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները Մոսկվայի մոտ «մեծ մտահոգություն» են առաջացնում։
🗣️ «Նշեմ, որ, բնականաբար, այս զրույցը տեղի է ունենալու, ես կասեի, այնպիսի արտասովոր ֆոնին, երբ զանգվածաբար ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում՝ այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս և հանդես են եկել մեր երկու երկրներիմիջև ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին։ Այսինքն, անասկած, այս թեման կշոշափվի։ Ու, իհարկե, հայկական ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում», — հավելել է Պուտինի օգնականը։
🇰🇬 ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով