«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը չի կարող բռնագանձել ապօրինի գույքը. կեղծիք է. մաս 3
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ ՔՊ խմբակցության կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին, որը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ընդդիմադիր 2 խմբակցությունները բողոքարկեցին Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր դիմումը եւ վարույթ չէր ընդունում: Ի վերջո, կայացրեց աշխատակարգային որոշում՝ հարցեր ուղարկել ՀՀ դատախազությանը եւ մասնագիտական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողովին ու կասեցնել վարույթի քննությունը:
Դատախազությունը 2023-ին արդեն պատասխանել է ՍԴ հարցերին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ՍԴ-ի դիմումի մասով տվել է մասնագիտական կարծիք, ըստ որի՝ օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց բոլոր այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է Եվրոպական կոնվենցիային հակասող:

Leave a Reply