Զոհ՝ Հյուսիսային Կիպրոսի ափին մոտ նավի շրջվելու հետևանքովՄեկ մարդ է մահացել Հյու…

Զոհ՝ Հյուսիսային Կիպրոսի ափին մոտ նավի շրջվելու հետևանքով
Մեկ մարդ է մահացել Հյուսիսային Կիպրոսի ափին մոտ 267 մարդ տեղափոխող նավի շրջման հետևանքով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական մամուլը։
Ինքնահռչակ պետության տրանսպորտի նախարար Էրհան Արիկլին թուրքական Anadolu-ին հայտնել է, որ նավի վրա գտնվող 267 անձանցից 259 ուղևորներ էին, ութը՝ անձնակազմի անդամներ։
Anadolu-ն գրում է, որ մասնավոր նավի մեջ Հյուսիսային Կիպրոսի «Կիրենիա» նավահանգստից շարժվելուց անմիջապես հետո, անհայտ պատճառով, սկսել է ջուր լցվել։
Հաղորդվում է, որ նավը շարժվում էր Թուրքիայի «Տասուկու» նավահանգստի ուղղությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով