Երևանում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վարձակալության տված անտառային տարածքներում, հանքարդյունահանում է իրականացվել։ Հանքերը շահագործվել են առանց հողի կատեգորիայի փոփոխման, դրանցից մեկով էլ՝ հողօգտագործման վավեր իրավունք չունենալով։
2010-ին Երևանում 4 հա անտառային տարածք է վարձակալել «Ստոնման» ՍՊԸ-ն, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով։ Գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում` հեռուստաաշտարակից մոտ 0.8 կմ հարավ-արևելք, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ։ «Ստոնման» ՍՊԸ-ն, սակայն, անտառային տարածքում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ անտառային հողի կատեգորիան։
Կարդալ ավելին