«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադ…

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադվալը, շատ սահմանափակ թվով կալանավորներ է տեղավորում: Ընդամենը 13 խուց է, որից 5-ը՝ մեկտեղանոց, իսկ մնացածը նախատեսված են մինչև 5 հոգու համար։
Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրն արդեն 27 տարի է այստեղ են` մենախցերում են, այսինքն՝ 2 խուց մշտապես զբաղված է։ Մնացած առանձնախցերում այս պահին պահվում են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Բեգլարյանը։Պարզվում է՝ Քոչարյանների ընտանիքի դեմ լայնածավալ հարձակումից առաջ ԱԱԾ-ի պադվալում տեղեր են ազատել։ Այսպես ասած՝ շարքային հանցագործներին տեղափոխել են այլ կալանավայրեր, որ տեղ ազատվի քաղբանտարկյալների համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով