Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողներ…

🇳🇱🧑‍🎓 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։
🔴 Նա արդեն Նիդերլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել համալսարանի հարեւանությամբ, քանի որ այն չունի կամպուս ուսանողների կեցավայր։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների եւ դրամաշնորհների հարցում արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին, այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ընդունվելու համար անհրաժեշտ են լեզվի լավ իմացություն եւ ատեստատի միջինից բարձր գնահատականներ:
🔴 Համացանցի տվյալներից տեղեկացանք, որ ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է կախված ծրագրից: Այսինքն՝ զիջում է Հարվարդի կամ Օքսֆորդի ուսման վարձերին։
🔴 Մեր տեղեկություններով, Միրզոյանը հանձնարարել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին օգնել դստերը ցանկացած հարցում, եւ նրանք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն ծառայություններ մատուցել իրենց վերադասին»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով