«Ազատության» հրապարակումից հետո Աշխատանքի և բարեկեցության նախարարությքւնն անդրադարձել է Արցախից տեղահանված 52-ամյա Գայանե Միրզոյանի դեպքին։ Նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Միասնական սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնի աշխատակիցներն այսօր կայցելեն կնոջը՝ տեղում գնահատելու նրա կարիքները։ Դրանից հետո նախատեսվում է նաև ֆունկցիոնալության գնահատում։
Նախարարությունն ընդունում է՝ ընտանիքը դուրս է մնացել սոցիալական ծառայության ուշադրությունից։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, խոստանում են պարզել Երևանի քաղաքային իշխանությունների հետ։
«Ազատությունը» պատմել էր Գայանե Միրզոյանի մասին, որն ամուսնու հետ արդեն չորս ամիս ապրում է Մալաթիա-Սեբաստիայի կիսաքանդ մանկապարտեզներից մեկում՝ առանց ջրի, հոսանքի ու լոգարանի։ Այդ տարածքը նրանց հատկացրել էր վարչական շրջանը։
🔗«Ազատության» անդրադարձը

Թողնել պատասխան