Գործարկվել է Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (TRIPP) պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Այն ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ:
«Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը», — ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Էջը կվարեն Հայաստանի ԱԳՆ-ը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թիմերը։
Այս մասին նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

Թողնել պատասխան