Սեպտեմբերի 1-ի գիշերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում նկատվել է անօ…

🗣Սեպտեմբերի 1-ի գիշերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում նկատվել է անօդաչու թռչող սարք։
📌Զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ՝ բջջային հեռախոսներով և կապի այլ սարքերով։
📌 «Սեպտեմբերի 01-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):
Իրականացված զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է մեկ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և 1 USB լար:
🔗 Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով