🔷Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով:
🔷Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով:
🔷Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։
🔷«Ազատությունը» հարցում էր ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Եթե այո, ի՞նչ պատասխան են ստացել Բաքվից:
🔷ԱԳՆ-ին նաև հարցրել են՝ ո՞ր երկիրն է համաձայնել Ադրբեջանում տեսակցել շուրջ 20 հայ գերիներին:
🔷Արտաքին քաղաքական գերատեսչությունն «Ազատության» որևէ հարցին չի պատասխանել:
🔷«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են:
🔷Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը», — հայտնել են ԱԳՆ-ից:
@armnationalfront
Թողնել պատասխան