Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը և գումարի հանցավոր ծագումը քողարկելուն։
Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ նշելով, որ իրականացվել են խուզարկություններ:
Փաստաբանական թիմը կադրեր է հրապարակել բերման ենթարկելուց և դատական նիստից։
Գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր՝ «հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։
https://cdn4.telesco.pe/file/598fadbb78.mp4?token=ZfQiqwbas0Q5tD1caMXyY_jjcQfgCi7fS47N69yydtKP1ZZQGz_73-QR5iu_S2876xbEYMoiVKJk-mSuL0IByqZKJTJGOsWuHdaywrIUfEmz-dvi-UB3QXge_o46Fyt3lNX31qj3rNUAlcWOmHcFOJMw0x-8P8P9TCOr5KQuchkkb3AOl5ChCdF-H2M8jks7Vh7bCCeg3uZ_8vMHgTfRaHxeFa8jf7RjhJmwHdjult2fVKD9V6L9VQsW7t-OAJl8FnS4TCQ8A-vHsJpXjVP1bPnYkJTzNFU4B4-nS5DeZVEimb4KtUFDI6OUrOqyihXEZEAwWyQIypLYTJi7bn-QcQ
Թողնել պատասխան